Բնագավառներ


Երեք միլիարդատերերի խորհուրդն ուսանողներին

Լuxlux.net պորտալը ներկայացնում է հեղինակավոր Forbes հանդեսի ցուցակից երեք միլիարդատերերի խորհուրդները տարբեր համալսարանների առաջին կուրսեցիներին։

Օփրա Ուինֆրի

Հարվարդի համալսարանում ուսանողների առաջ ելույթի ժամանակ միլիարդատեր հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին ասել է. «Մեզ համար կարևոր է, որ նրանց գնահատեն. այս համոզմունքի իրավացիության մեջ ես համոզվում եմ յուրաքանչյուր օր իմ 25 տարվա կարիերայի ընթացքում։ Աշխարհում առավել շատ մենք ցանկանում ենք, որ մեզ հասկանան։ Աշխատելու տարիներին ես ավելի քան 35 հազ. հարցազրույց եմ վարել։ Եվ ամեն անգամ, երբ տեսախցիկներն անջատվում են, իմ ծրագրի հյուրերը հարցնում են՝ «Ես լա՞վ ելույթ ունեցա»։ Ես այդ հարցերը լսել եմ նախագահներ Ջորջ Բուշ-կրտսերից և Բարաք Օբամայից, շոու բիզնեսի և կինոյի աստղերից»։

Մելինդա Գեյթս

Բարեգործական հիմնադրամի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսի կինը կարծում է, որ թվային տեխնոլոգիաները կարող են օգնել մարդկանց լավ փոխհարաբերություններ կառուցել։ Դյուքի համալսարանի ուսանողների առաջ ելույթի ժամանակ նա ասել է. «Նրանք, ովքեր կարծում են, որ թվային տեխնոլոգիաները բաժանում են մարդկանց, իրապես սխալվում են։ Սխալվում են նաև նրանք, ովքեր կարծում են, որ թվային տեխնոլոգիաների շնորհիվ մարդկանց միջև փոխհարաբերություններն ավտոմատ կերպով են կառուցվում։ Տեխնոլոգիաները պարզապես գործիք են։ Ամուր հարաբերությունները միաժամանակ կյանքի և՛ նպատակ, և՛ արդյունք են, ավելի շուտ՝ կյանքի իմաստը։ Փոխհարաբերությունները մեր մեջ առաջացնում են ամենայուրահատուկ զգացողությունները՝ սեր, առատաձեռնություն, մարդասիրություն»։

Սթիվ Քեյս

AOL հեռահաղորդակցության ընկերության համասեփականատեր Սթիվ Քեյսը խորհուրդ է տվել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ուսանողներին «հարձակվողի» դեր ստանձնել։ «Հարձակվողները համարձակ նորարարական գաղափարներով մարդիկ են։ Նրանք փորձում են փոխել իրերի դասավորությունը և նոր ուղիներ հարթել։ Պետք է մտածել, լինել հետաքրքրասեր և ռիսկի դիմել»,- ասել է նա։

638 total views, 1 views today