Բնագավառներ


Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, բանաստեղծ և փիլիսոփա։ Հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։

Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում 951 թվականին: (Ըստ Վաչե Նալբանդյանի Նարեկացու ծննդյան թվականն ընկնում է Ք.Ա. 945–950– միջև)։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով եպիսկոպոսի որդին էր։ Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, ոորտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու ձեռքի տակ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։

Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվում նույն Նարեկա վանքում և ստանում է Նարեկացի անունը։ Իր չափազանց հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել, և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է Թոնդրակեցիների աղանդին պատկանելու կամ հարելու համար (Ըստ որոշ ուսումնասիրողների, կաթողիկոսի կողմից իբրև թոնդրակեցի է բանտարկվել Նարեկացու հայրը։ Թոնդրակեցիությանը հարելու մեջ կասկածվել է նաև Անանիա Նարեկացին։)

Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականիnն և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։ Հիմնական հոդվածները՝ «Մատյան ողբերգության» և Նարեկացու Տաղերը:

Նարեկացու առաջին խոշոր աշխատանքը «Երգ երգոցի» մեկնությունն է` գրված 977թ, Վասպուրականի Անձևացյաց գավառի Գուրգեն-Խաչիկ իշխանի պատվերով: Նարեկացին այստեղ զարգացնում է այն միտքը, թե մարմնավորի, առարկայականի, տեսանելիի միջոցով Սողոմոնն արտահայտել է աստվածայինը, որովհետև աշխարհն էլ Աստծո արարչագործության արդյունք է, և աստվածայինը դրսևորվել է առարկայական աշխարհի մեջ. «Ի ձեռս մարմնաւորաց տեսցուք զհոգեւորս»։

Ըստ Նարեկացու` տղամարդու և կնոջ սերը, որ հարսի և փեսայի սեր է, երբ օրհնվում է Սուրբ Պսակով, զուրկ չէ Հոգու շնորհից: Այսինքն սուրբ ընտանիքի գաղափարը Նարեկացուն հիմք է տալիս արդարացնելու տղամարդու և կնոջ սերը։

Նարեկացու գրչին է պատկանում նաև «Ապարանից խաչի պատմություն» վերնագրով մի երգ, որը հեղինակը գրել է Մոկաց աշխարհի Ապարանք գյուղում վանական համալիր կառուցելու առիթով: Գեղարվեստական արժեք են ներկայացնում նաև Նարեկացու «Ճառ ներբողի» և «Գովեստ երգաբանութեան Տիրուհւոյն» ներբողյանները` նվիրված Սուրբ Աստվածածնին: Նարեկացու ստեղծագործությունների մեջ առանձին տեղ են զբաղեցնում գանձերը` գրված որոշակի տոնին երգվելու նպատակով: Պահպանվել են շուրջ տաս գանձեր, որտեղ գովաբանվում է տոնի խորհուրդը: Գանձերը սերում են ավանդական քարոզից և ունեն քարոզին բնորոշ ձևական հատկանիշներ: Գանձերի առաջին կիրառողը եղել է Գրիգոր Նարեկացին: Գանձ ժանրանունը ծագում է հենց Նարեկացու ստեղծագործություններից, որոնք սկսվում են «Գանձ» բառով` դրանով ապահովելով հեղինակի անվան սկզբնադիրը և ամբողջության մեջ դուրս բերելով «Գրիգորի երգ» ծայրակապը: Նարեկացու գանձերին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

  • գանձերի առաջին տներում ներբողվում է տվյալ տոնը կամ սրբի հիշատակը,
  • յուրաքանչյուր տուն ավարտվում է կրկնակով կամ դարձով,
  • վերջին հատվածներում առկա են ննջեցյալներին ողորմության արժանացնելու և աղաչողին սեր և բարի գործեր պարգևելու մասին խնդրանքներ,
  • գանձերն ավարտվում են հին քարոզներից վերցված տողերով: Նարեկացուց պահպանվել են նաև շուրջ երկու տասնյակ տաղեր, որոնք իրենց բովանդակությամբ կապվում են գանձերի հետ, քանի որ նվիրված են եկեղեցական որոշ տոների: Նարեկացին տաղերում արտահայտել է կրոնական տրամադրություններ և գաղափարներ` իրականությունից առնված պատկերներով: Այս ձևով նա բանաստեղծությունից օտարել է ավանդական որոշակի ձևեր և պոեզիայի մեջ ներդրել սեփական ընկալումների շնորհիվ ինքնուրույն պատկերներ գործածելու սկզբունքը: Հեղինակի լավագույն ստեղծագործություններից է «Տաղ Վարդավառի»-ն: Վարդի և շուշանի գունզգույն ծաղիկների պատկերներով հեղինակը նկարագրում է Քրիստոսի Պայծառակերպության ավետարանական դրվագը: Իր չափազանց հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։ «Տաղ Ծննդյան»-ում հեղինակը ներկայացնում է Աստվածածնին իր ողջ գեղեցկության մեջ` նկարագրելով անգամ Աստվածածնի հանդերձանքը: Եթե մինչ այդ Աստվածածինը ներկայացվում էր շարականներում իբրև կանանց մեջ ամենագովելին և բարեխոս իր Որդու առջև, ապա Նարեկացու մոտ ավանդական այս մոտեցումը առաջինը լինելով փոխված է: Նարեկացու արժեքավոր ստեղծագործություններից է նաև «Հարության տաղը»: Այստեղ ներկայացվում է, թե ինչպես Մասիսի լանջով իջնում է սայլը, որը քաշող սայլապանը նման է Խորենացու նկարագրած Հայկ նահապետին:

3,418 total views, 1 views today

Leave a Reply