Categories

A sample text widget

Etiam pulvinar consectetur dolor sed malesuada. Ut convallis euismod dolor nec pretium. Nunc ut tristique massa.

Nam sodales mi vitae dolor ullamcorper et vulputate enim accumsan. Morbi orci magna, tincidunt vitae molestie nec, molestie at mi. Nulla nulla lorem, suscipit in posuere in, interdum non magna.

Հակոբ Պարոնյան

Հակոբ Պարոնյանը (նոյեմբերի 19, 1843, Ադրիանապոլիս – մայիսի 27, 1891, Կ. Պոլիս) հայ գրող-երգիծաբան և լրագրող է եղել, 19-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության, հատկապես ռեալիստական արձակագրության ամենանշանավոր դեմքերից մեկն է համարվում։

Մանկությունը

Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլիս քաղաքում։ Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։

Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա մանկական հասակում ստացած տպավորությունների մասին մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։

Կրթությունը

Կրթությունը հիմնականում ստանում է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Այնտեղ հայոց լեզվի հետ սովորում է նաև ֆրանսերեն, իտալերեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թվականին ընդունվում է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու համար։ Պարոնյանը զբաղվում է նաև ինքնակրթությամբ, առանձնապես ուսումնասիրում է հայոց պատմությունն ու գրականությունը, հին հունական փիլիսոփաների ու գրողների երկերը, կարդում է եվրոպական հեղինակների ստեղծագործությունները։

Կարճ ժամանակ անց նա թողնում է հունաց մայր ուսումնարանը ու աշխատանքի անցնում մի դեղագործի մոտ որպես աշակերտ։ Դրա հետ միասին նա կարդում է բնախոսության ու բժշկության վերաբերյալ մի շարք գրքեր և ավելի ընդլայնում իր մտահորիզոնը։

Գործունեությունը

1863 թվականին Պարոնյանը մեկնում է Պոլիս։ Այնտեղ երկար ժամանակ աշխատանք չի գտնում։ Ի վերջո աշխատանք է ճարում հեռագրատանը։ 1868-ին նորից վերադառնում է Ադրիանապոլիս, մի քանի տարի հետո վերադառնում Պոլիս, նախ աշխատում հեռագրական գործակալություններում, ապա մասնավոր դասեր տալիս մեծահարուստ Մանուկյանների տանը (Պեշիկթաշում)։ Այնուհետև Պարոնյանը նշանակվում է դասատու Սկյուտարի ճեմարանում կամ Ճերմակ դպրոցում, ուր նրան աշակերտում է Պետրոս Դուրյանը։

Պոլսում Պարոնյանը կապվում է դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների, մասնավորապես Հարություն Սվաճյանի հետ։ Սվաճյանի հրավերով սկզբում աշխատակցում է «Մեղու» երգիծաթերթին, իսկ հետո դառնում է նրա խմբագիրը (1872-1874)։ 1874-1877 թվականներին խմբագրում է «Թատրոն» թերթը։ Բացի դրանից, նա հրատարակում է «Թատրոն բարեկամ մանկաց» երկշաբաթաթերթը (1874-1877), նպատակ ունենալով «գրական ծաղկոց մը հիմնել սակս փոքրիկ տղայոց և աստ կրկրնել հանապազ այն բարոյական և կրթական դասերը, որով միայն կարելի է պատվավոր մարդ և ներհուն քաղաքցի ըլլալ»։

«Թատրոնի» փակումից հետո Պարոնյանը մի որոշ ժամանակ աշխատակցում է նաև «Մասիս» թերթին, ապա «Փորձ» հանդեսին։ Սակայն խմբագիրները, վախենալով Պարոնյանի կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետևանքներից, նրա գրած նյութերին տեղ չեն տալիս իրենց պարբերականներում։

Մեծ ջանքեր գործադրելով՝ Պարոնյանը կարողանում է հրատարակել «Խիկար» հանդեսը (1884-1888)։ Սակայն թորքական կառավարությունը մյուս հայ պաբերականների հետ միասին փակում է նաև այդ հանդեսը։

Մահը

1888 թվականին թուրքական կառավորության կողմից հայ պարբերականների փակելուց հետո Պարոնյանը զրկվում է գրական աշխատանք կատարելու հնարավորությունից։ Գումար աշխատելու համար հաշվապահ է աշխատում։ Սակայն այդ աշխատանքը նյութապես չի ապահովում նրան։ Աղքատությունը քայքայում է Պարոնյանի առողջությունը, և նա 1891-ին վախճանվում է ծայրաստիճան աղքատության մեջ, թաղվում է Պոլսում։

1,057 total views, 1 views today

Comments Closed

Comments are closed.