Categories

A sample text widget

Etiam pulvinar consectetur dolor sed malesuada. Ut convallis euismod dolor nec pretium. Nunc ut tristique massa.

Nam sodales mi vitae dolor ullamcorper et vulputate enim accumsan. Morbi orci magna, tincidunt vitae molestie nec, molestie at mi. Nulla nulla lorem, suscipit in posuere in, interdum non magna.

Տիգրան Գալեմճյան

Տիգրան Գալեմճյան (1844 – 1920), հայ թատերական գործիչ։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ Բեմական ասպարեզ է մտել 1860-ականների սկզբներինմ նախ խաղացել է «Արևելյան թատրոնում», ապա՝ 1868-69 թատերաշրջանից դարձել է Հ. վարդովյանի թատերախմբի հուշարարը, հետագայում՝ Վարդովյանի գործակիցը։ Այդ տարիներից գրել է պատմական ողբերգություններ, որոնք բեմադրվել են Վարդովյանի և այլ թատերախմբերի կողմից։ 1879-ին նրա «Արա Գեղեցիկ» ողբերգության ներկայացման առիթով է, որ սուլթանական կառավարությունը արգելել է հայերեն ներկայացումները։ Նույն այդ տարում ստեղծել է մի նոր խումբ, կառավարությունից թույլտվություն ստացել, բարեգործական նպատակներով ներկայացումներ տվել Պոլսի արվարձաններում, այս ձևով հայ թատրոնի գոյությունը հասցնելով մինչև 1882։ Այնուհետև հարկադրված է եղել աշխատել թուրքական խմբերում։

1896-ին մեկնել է Բուլղարիա, Վառնայում միացել է Արշակ Պենկլյանի խմբին։ Այստեղ էլ գրել է պիեսներ բուլղարական և հայկական կյանքից, ինչպես «Սասնո հերոսները», «Զեյթունի ապստամբությունը», «Վասպուրականի հերոսները»։ Թարգմանել է Վիկտոր Հյուգոյի «Էռնանին», «Արքան զբոսնում է», Ջուզեպպե Վերդիի «Աիդայի» լիբրետտոն, Շեքսպիրի «Օթելլոն», «Համլետը», «Լիր Արքան», «Մակբեթը», «Ռոմեո և Ջուլիետը», որոնց մի մասը բեմադրվել է հայերեն, մի մասը՝ թուրքերեն։

733 total views, 1 views today

Comments Closed

Comments are closed.