Categories

A sample text widget

Etiam pulvinar consectetur dolor sed malesuada. Ut convallis euismod dolor nec pretium. Nunc ut tristique massa.

Nam sodales mi vitae dolor ullamcorper et vulputate enim accumsan. Morbi orci magna, tincidunt vitae molestie nec, molestie at mi. Nulla nulla lorem, suscipit in posuere in, interdum non magna.

Հովհաննես Աճեմյան

Հովհաննես Աճեմյան (1828, (Կոստանդնուպոլիս) – 1871), հայ դերասան, քանդակագործ։

Նախնական կրթությունը ստացել է Պերայի հայկական դպրոցում, ապա ուսումը շարունակել է ֆրանսիական դպրոցում։ Ինքնազարգացմամբ սովորել է մի քանի լեզուներ, միաժամանակ հետևել նկարչության և քանդակագործության։ 1850թ. բաց է արել քանդակագործական արհեստանոց, սակայն, հետագայում խանդավառվելով թատրոնով, նվիրվել է նորաստեղծ հայ բեմին։ 1857-1958թթ. թատերաշրջանում մասնակցել է Ա. Հայկունու և այլոց ջանքերով կազմակերպված ներկայացումներին, ապա՝ Օրթագյուղում, Պերայում իտալական և ֆրանսիական խմբերի տված ներկայացումներին, աչքի ընկնելով իտալերենի և ֆրանսերենի հստակ առոգանությամբ։ «Արևելյան թատրոնի» ստեղծման առաջին տարուց (1861թ.) խաղացել է այդ խմբում, աստիճանաբար դառնալով նրա աչքի ընկնող ուժերից մեկը։ 1863թ. «Արևելյան թատրոնի» խմբի հետ մեկնել է Զմյուռնիա, հանդես եկել գլխավոր դերերով։ Մեծ հաջողություն է ունեցել Մոլիերի կատակերգություններում. մամուլը բարձր է գնահատել Սոթանվիլի դերը Մոլիերի «Ժորժ Դանդենում». այդ դերը նա հավասար հաջողությամբ կատարել է հայերեն և թուրքերեն։ 1862թ. գրել է «Կոմիտասի ցուցակը» մեկ գործողությամբ վոդևիլը, որ նա կատարել է Պոլսում հայերեն, Զմյուտնիայում՝ թե՛ հայերեն, թե՛ հունարեն։ Այդ վոդևիլը տպագրվել է Զմյուռնիայում 1863թ.։ Զմյուռնիայից վերադառնալուց հետո շարունակել է խաղալ «Արևելյան թատրոնի» կազմում, միաժամանակ նկարել և քանդակել։ Նրա քանդակներից հիշատակվում է Հարություն ամիրա Պեզճյանի կիսանդրին, որ երկար տարիներ զետեղված է եղել Պոլսի ազգային հիվանդանոցի սրահներից մեկում։ Ֆրանսերենից թարգմանել է պիեսներ, ինչպես «Փարիզի հնավաճառը», Մոլիերի «Պարոն Բորսունյակը» և այլն, որոնք արևմտահայ բեմում բեմադրվել են նրա թարգմանությամբ։

793 total views, 1 views today

Comments Closed

Comments are closed.