Մարջըրի Հուսեփյան (Հուսեփյան-Դոբկին), ամերիկահայ պատմաբան, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Բեռնարդ քոլեջի պաշտոնակից-դեկան։ Աշխատությունները («Մոռացված ցեղասպանություն», 1966, «Խաղաղության առաջնահերթությունը», 1969, «Ի՞նչ ցեղասպանություն, ի՞նչ ողջակիզում։ Լուրեր Թուրքիայից, 1916-23», 1984, «Ջորջ Հորթըն և Մարկ Լ. Բրիսթոլ. ընդդիմադիր ուժեր ԱՄՆ-ում։ Արտաքին քաղաքականություն 1919-23», բոլորը՝ անգլերեն, ևն) հիմնականում նվիրված են 1915-23-ին Թուրքիայում Հայոց Ցեղասպանությանն ու տեղահանությանը։ Նրա հիմնական աշխատությունը՝ «Զմյուռնիա 1922։ Մի քաղաքի կործանումը» (լույս է տեսել Լոնդոնում 1972-ին, ունեցել մի քանի հրատարակություններ, վերջինը՝ 1988-ին. թարգմանվել է նաև հունարեն) նվիրված է Թուրքիայի այդ ծովափնյա քաղաքի հույն և հայ բնակչության ողբերգությանը։ Գիրքը մի հավաստի պատմական ուսումնասիրություն է, գրված դեպքերի ականատես ու մասնակից հայերի, ամերիկյան դիվանագետների և միսիոներների հուշերի, նամակների ու վկայությունների հիման վրա։
715 total views, 1 views today