Փիթեր Բալաքյան (ծնվ. 1951թ. հունիսի 13), ամերիկահայ անվանի գրող, տարբեր հեղինավոր մրցանակների դափնեկիր: 2003 թվականին լույս տեսած «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» (The Burning Tigris: The Armenian Genocide and America’s Response, 2003) ծավալուն փաստավավերագրական աշխատությունը «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել էր «Տարվա նշանակալից գիրք»: 1998-ին «Ճակատագրի սև շունը» (Black Dog of Fate, A Memoir) հուշագրությունը (հայերեն է թարգմանվել Արտեմ Հարությունյունի կողմից` հրատարակվելով 2004թ.) ճանաչվել էր «Տարվա լավագույն գիրք»: 2010թ. հայերեն լեզվով հրատարակվել է հեղինակի «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների ժողովածուն:
Բալաքյանը իր գրչընկերոջ` Արիկ Սևակի հետ անգլերենի է թարգմանել ու հրատարակել է իր պապի եղբոր` Գրիգորիս արքեպիսկոպոս Պալաքյանի «Հայկական Գողգոթա» խորագրով ծավալուն հուշագրությունը:
825 total views, 1 views today