Categories

A sample text widget

Etiam pulvinar consectetur dolor sed malesuada. Ut convallis euismod dolor nec pretium. Nunc ut tristique massa.

Nam sodales mi vitae dolor ullamcorper et vulputate enim accumsan. Morbi orci magna, tincidunt vitae molestie nec, molestie at mi. Nulla nulla lorem, suscipit in posuere in, interdum non magna.

Լևոն Զավեն Սյուրմելյան

Լևոն Զավեն Սյուրմելյան (1905 – 1995), ամերիկահայ անգլագիր գրող, բանասեր, ունի հայերենով բանաստեղծությունների մեկ ժողովածու։

Ծնվել է Տրաբզոնում 1905 թ.։ Նրա հայրը՝ Կարապետ Սյուրմելյանը, դեղագործ էր, մայրը Զվարթ Տիրատուրյանն էր։ Ունեցել է մեկ եղբայր և երկու քույր։ Զավենը չորս երեխաներից երրորդն էր։

1915 թ. Եղեռնի ժամանակ կորցնում է ծնողներին։ Մի հույն բարեկամ բժիշկ պատսպարում է չորս որբերին։ 1916-ին տասնմեկամյա Զավենը ռուսական նավով մեկնում է Բաթում, ապա Կրասնոդար։ Զինադադարից հետո՝ 1918-ին, Զավենն իր որբ ընկերների հետ հասնում է Պոլիս, ապա՝ Արմաշի երկրագործական վարժարան։ մի տարի հետո ընկերների հետ որոշում է գնալ Հայաստան, բայց հազիվ էին տեղ հասել, երբ թուրքերը գրավում են Կարսը։ Զավենն ու իր որբ ընկերները թափառական ու ցրտահար օրեր են անցկացնում։ Ի վերջո՝ 1920-ին կրկին վերադառնում են Պոլիս, որտեղ Զավենը հաճախում է Կենդրոնական վարժարան։ Պոլսի որբանոցում և Կենդրոնական վարժարանում ուսանելու ժամանակ նրա առաջին ոտանավորները արժանանում են Հակոբ Օշականի և Վահան Թեքեյանի ուշադրությանը։

1922-ին, Հայ գյուղատնտեսության միության աջակցությամբ գնում է ԱՄՆ, Կանզաս նահանգի երկրագործական քոլեջում ուսանելու։ Սովորել է նաև Նեբրասկայի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարաններում։ Ստեղծագործել է 15 տարեկանից։ 1924-ին Վահան Թեքեյանը խմբագրում է առանձին նամակներով ուղարկած Սյուրմելյանի բանաստեղծությունները և Փարիզում իր միջոցներով հրատարակում նրա հայերեն միակ բանաստեղծությունների ժողովածուն՝ «Լույս զվարթ»-ը, որն այդ շրջանի հայկական բանաստեղծության լավագույն նմուշներից է։ Հետագայում գրել է միայն անգլերեն։

1931-ին Սյուրմելյանը Լոս Անջելեսում խմբագրում է «Armenian Messenger» շաբաթաթերթը։

Սյուրմելյանը ճանաչում է ձեռք բերել իր առաջին անգլերենով գրված վեպը՝ «Ձեզ եմ Դիմում, Տիկնայք և Պարոնայք», որն ինքնակենսագրական բնույթ է կրում և պատմում է Եղեռնի մասին տասնամյա Զավենի աչքերով։ Վեպը հրատարակվել է 1945-ին։ Սյուրմելյանը հեղինակ է նաև «98.6°» վեպի (1950)։ Այս վեպն առանձնանում է հերոսների ներաշխարհի նուրբ վերլուծության վարպետությամբ։ 1964-ին Անգլիայում տպագրվում է Սյուրմելյանի «Սասնա ծռեր» ստեղծագործությունը, իսկ 1968-ին «Անմահության խնձորները», որը հայ ժողովրդական ավանդավեպորի հավաքածու է։ Այս երկու ստեղծագործությունները հովանավորել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ որպես հայ ժողովրդի ստեղծագործության կարևոր նմուշներ։ 1968-ին հրատարակվում է նաև Սյուրմելյանի գրականագիտական «Արձակի տեխնիկա. Չափ և խենթություն» աշխատությունը։

1958 – 1969-ին անգլերեն և անգլալեզու գրականություն է դասախոսել Կալիֆոռնիայի համալսարանում և այլ ուսումնական հաստատություններում։

Վախճանվել է 1995-ին։

833 total views, 1 views today

Comments Closed

Comments are closed.