Categories

A sample text widget

Etiam pulvinar consectetur dolor sed malesuada. Ut convallis euismod dolor nec pretium. Nunc ut tristique massa.

Nam sodales mi vitae dolor ullamcorper et vulputate enim accumsan. Morbi orci magna, tincidunt vitae molestie nec, molestie at mi. Nulla nulla lorem, suscipit in posuere in, interdum non magna.

Նենսի Կրիկորյան

 

Նենսի Կրիկորյան (անգլերեն՝ Nancy Kricorian) ― ամերիկահայ գրող, արվեստագետ, լրագրող, հասարակական գործիչ։ Ծնված ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ոթերթաուն քաղաքում՝ նա այժմ բնակվում է Նյու Յորքում և ակտիվ մասնակցություն է ցուցաբերում մի շարք հասարակական նախաձեռնություններում, ինչպես նաև ակտիվ է հայ համայնքում։

Գրական հայտնություն նրան բերեց իր առաջին վեպը՝ 1998 թ. հրատարակված «Զաբել»-ը։ 2003 թ. նա տպագրեց ևս մեկ վեպ՝ «Հացի ու Կրակի Երազանքներ»անվանմամբ։

Կրիկորյանը ավարտել է Դորտմութ Քոլեջը (Dartmouth College), այնուհետև Գեղեցիկ Արվեստների Մաստերի կոչում ստացել Կոլումբիա Համալսարանում (Columbia University)։

Հասարակական Գործունեություն

Նենսի Կրիկորյանը ակտիվ մասնակցում է Code Pink կանանց հասարակական շարժմանը, որը նվիրված է խաղաղ նախաձեռնություններով Միացյալ Նահանգների Իրաքում տարած պատերազմի ավարտի բերման։ Ներկայումս Նենսին հանդիսանում է Code Pink շարժման կոորդինատորը Նյու Յորք քաղաքում։

878 total views, 1 views today

Comments Closed

Comments are closed.