Categories

A sample text widget

Etiam pulvinar consectetur dolor sed malesuada. Ut convallis euismod dolor nec pretium. Nunc ut tristique massa.

Nam sodales mi vitae dolor ullamcorper et vulputate enim accumsan. Morbi orci magna, tincidunt vitae molestie nec, molestie at mi. Nulla nulla lorem, suscipit in posuere in, interdum non magna.

ԲՈՒՀ –երի շրջանավարտներին և ուսանողներին

Եթե երիտասարդ եք, կիրթ, նախաձեռնող և շատ եք ցանկանում փորձել ձեզ, ձեր ուժերն ու հնարավորությունները պետական մոտեցումով խոշորագույն բանկում, մտնել պրոֆեսիոնալների թիմ, ուս ուսի տված աշխատել և յուրացնել նրանց փորձը, ապա ՎՏԲ-Հայաստան բանկը ձեզ նման հնարավորություն կտա:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հրավիրում է համագործակցության ֆինանսատնտեսագիտական ԲՈՒՀ-երի վերջին կուրսերի ուսանողներին, ինչպես նաև երիտասարդ մասնագետներին, ովքեր հակված են աշխատել բանկային համակարգում, հաստատակամ են և պատասխանատու իրենց աշխատանքի արդյունքի համար, ովքեր ցանկանում են աճել և զարգանալ բանկի հետ, փորձել իրենց ուժերը բանկային համակարգի ամենահեռանկարային ոլորտում` մանրածախ բիզնեսում:
Մենք հնարավորություն ենք տալիս ձեզ սկսել և կառուցել ձեր աշխատանքային կենսագրությունը Ռուսաստանի խոշորագույն ՎՏԲ բանկի հայկական դուստր բանկում:

Պրակտիկա

Վերջին կուրսերի ուսանողները կարող են նախադիպլոմային պրակտիկան անցկացնել Բանկի գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում, ձեր ստացած տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական հմտություններով, ինչպես նաև ստանալ հետագա համագործակցության հնարավորություն: Պրակտիկայի գրանցումն անցկացվում է մրցութային կարգով` հարցազրույցի արդյունքների հիման վրա:

Նյութը վերցված է http://www.vtb.am/ կայքից:

642 total views, no views today

Սիրիահայ ուսանողներին աջակցելու համար հավաքվել է 121 հազ. դրամ և 500 եվրո

«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնի շրջանակում հավաքվել է մոտ 121 հազ. դրամ և 500 եվրո՝ Ֆրանսիայի առևտրարդյունաբերական պալատի կողմից։
Գումարը տրամադրվելու է Հայաստանում բնակվող սիրիահայ այն ուսանողներին, որոնք ֆինանսական առավել մեծ խնդիրներ ունեն:
Հանգանակության համար տրամադրված տուփը բացվեց այսօր՝ հրավիրված մամուլիս ասուլիսի ժամանակ:
Փառատոնի հեղինակ և կազմակերպիչ «Միջազգային գործավար կապերի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մարիամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց նրդրումն ունեցան սիրիահայերին օգնելու համար:
«Թեև սա այն գումարը չէ, ինչը մենք էինք ակնկալում, բայց շնորհակալ ենք անգամ հարյուր դրամի համար: Տեղեկացնեմ, որ փառատոնը անցկացվել է սեպտեմբերի 26-28-ը և շաբաթ օրվանից արկղը գտնվել է «Արդշինինվեստ»» բանկում»,– ասաց նա:
«Անապահով ուսանողների թիվը մեծ է, այդ պատճառով մենք որոշեցինք գումարը տրամադրել Սփյուռքի նախարարությանը և նրանց տալ կարիքավոր ուսանողների անունները: Սա առաջին քայլն էր, որ մենք փորձեցինք իրականացնել այստեղ բնակվող ուսանողներին օգնելու համար»,- ասաց նա։
Մարիամ Մանուկյանը նաև նշեց, որ այս պահին Հայաստանում բնակվող մեր սիրիահայերն առաջին հերթին ունեն հոգեբանական աջակցության կարիք, այնուհետև՝ ֆինանսական:
«Սիրիահայերի աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Անի Արզումանյանը նշեց, որ սիրիահայ ուսանողներն այստեղ բնակարանի վարձը տալու խնդիր ունեն, ինչպես նաև մի շարք այլ կարիքներ:
«Այսօր ձեռք մեկնելու մի ձև է սա: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումը կատարեցին: Շատ հուզիչ էր, երբ աշակերտներն իրենց հավաքած գումարները բերեցին: Շնորհակալություն ամեն ինչի համար: Մեր ուսանողները, եթե աշխատեն՝ չեն կարողանալու իրենց խնդիրները լուծել»,- ասաց նա:
Սիրիահայ գործարար Ասատուր Հայրապետյանը նշեց, որ սիրիահայերը շատ են այսօր Հայաստանում և նրանց մեջ շատ են կարիքավորներն ու խնդիրներ ունեցողները:
«Կան ուսանողներ, որոնց ընտանիքները Սիրիայում կարոտ են ամեն ինչի: Մարդիկ գումար չունեն, որ տոմս գնեն ու հայրենիք գան: Հարցերն ու դժվարությունները շատ են: Այս առաջին հանգրվանով մի փոքր հարց ենք լուծում, հուսով ենք հետագայում ավելի լավ կլինի»,- ասաց նա:
Նշենք, որ հավաքված գումարը բաժանվելու է Հայաստանի տարբեր բուհերում սովորող սիրիահայ 13 ուսանողների:

593 total views, no views today

2-րդ 2-ից  12