Բնագավառներ


Երեք միլիարդատերերի խորհուրդն ուսանողներին

Լuxlux.net պորտալը ներկայացնում է հեղինակավոր Forbes հանդեսի ցուցակից երեք միլիարդատերերի խորհուրդները տարբեր համալսարանների առաջին կուրսեցիներին։

Օփրա Ուինֆրի

Հարվարդի համալսարանում ուսանողների առաջ ելույթի ժամանակ միլիարդատեր հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին ասել է. «Մեզ համար կարևոր է, որ նրանց գնահատեն. այս համոզմունքի իրավացիության մեջ ես համոզվում եմ յուրաքանչյուր օր իմ 25 տարվա կարիերայի ընթացքում։ Աշխարհում առավել շատ մենք ցանկանում ենք, որ մեզ հասկանան։ Աշխատելու տարիներին ես ավելի քան 35 հազ. հարցազրույց եմ վարել։ Եվ ամեն անգամ, երբ տեսախցիկներն անջատվում են, իմ ծրագրի հյուրերը հարցնում են՝ «Ես լա՞վ ելույթ ունեցա»։ Ես այդ հարցերը լսել եմ նախագահներ Ջորջ Բուշ-կրտսերից և Բարաք Օբամայից, շոու բիզնեսի և կինոյի աստղերից»։

Մելինդա Գեյթս

Բարեգործական հիմնադրամի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսի կինը կարծում է, որ թվային տեխնոլոգիաները կարող են օգնել մարդկանց լավ փոխհարաբերություններ կառուցել։ Դյուքի համալսարանի ուսանողների առաջ ելույթի ժամանակ նա ասել է. «Նրանք, ովքեր կարծում են, որ թվային տեխնոլոգիաները բաժանում են մարդկանց, իրապես սխալվում են։ Սխալվում են նաև նրանք, ովքեր կարծում են, որ թվային տեխնոլոգիաների շնորհիվ մարդկանց միջև փոխհարաբերություններն ավտոմատ կերպով են կառուցվում։ Տեխնոլոգիաները պարզապես գործիք են։ Ամուր հարաբերությունները միաժամանակ կյանքի և՛ նպատակ, և՛ արդյունք են, ավելի շուտ՝ կյանքի իմաստը։ Փոխհարաբերությունները մեր մեջ առաջացնում են ամենայուրահատուկ զգացողությունները՝ սեր, առատաձեռնություն, մարդասիրություն»։

Սթիվ Քեյս

AOL հեռահաղորդակցության ընկերության համասեփականատեր Սթիվ Քեյսը խորհուրդ է տվել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ուսանողներին «հարձակվողի» դեր ստանձնել։ «Հարձակվողները համարձակ նորարարական գաղափարներով մարդիկ են։ Նրանք փորձում են փոխել իրերի դասավորությունը և նոր ուղիներ հարթել։ Պետք է մտածել, լինել հետաքրքրասեր և ռիսկի դիմել»,- ասել է նա։

591 total views, no views today

ՈՒՍՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Շատերը դպրոցն ավարտելով ընդունվում են  ԲՈՒՀ` ապագայում լավ աշխատանք գտնելու և մեծ գումարներ վաստակելու ակնկալիքներով:

Անշուշտ` ուսումը վերջինիս հասնելու համար անհրաժեշտ ու կարևոր գործոն է, որը ցանկացած այլ ապրանքի պես, ձեռք բերելու համար անհրաժեշտ է որոշակի գումար ծախսել: Այլ կերպ ասած` այն իրենից ներկայացնում է ինքնատիպ մի ակտիվ, որում անհրաժեշտ է ներդրում կատարել` իհարկե հաշվի առնելով հետագայում դրանից ստացվող արդյունքի չափը:
Այս առումով` Ձեր ֆինանսները ճիշտ կազմակերպելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հաշվարկել, թե ինչքան գումար է Ձեզ անհրաժեշտ սովորելու համար` ուսման վարձ, գրքեր և այլ ուսումնական նյութեր, ինչպես նաև տրանսպորտային, կոմունալ և շատ այլ նմանատիպ ծախսեր, եթե ուսումը շարունակելու համար Դուք պատրաստվում եք մեկնել այլ քաղաք:
Անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն, որ ուսումնառության տարիների ընթացքում Դուք ավելի շատ գումար եք ծախսելու ուսման վրա և միաժամանակ հնարավոր է, որ ավելի քիչ գումար կարողանաք վաստակել, քանի որ դասերին հաճախելու պատճառով աշխատելու ժամանակ քիչ եք ունենալու, կամ ընդհանրապես չեք ունենալու: Անհրաժեշտ է պլանավորել Ձեր բյուջեն և հնարավորին չափ կրճատել ավելորդ ծախսերը: Այս հարցում Ձեզ կարող է օգնել մեր կայքում տեղադրված Բյուջեի պլանավորման հաշվիչը:
Ուսման ֆինանսավորման աղբյուրները բազմազան են.
  • ընթացիկ եկամուտներ,
  • սեփական խնայողություններ,
  • ընտանիքի անդամների օգնություն,
  • ուսումնական կրթաթոշակներ,
  • գրանտներ և ուսանողական վարկեր:
Ձեր ուսման ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են սեփական ընթացիկ եկամուտներն ու խնայողությունները: Ուստի` անհրաժեշտ է նախօրոք պլանավորել բյուջեն` հաշվի առնելով ուսման ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցների չափը և այդ նպատակով ընթացիկ եկամուտներից համապատասխան հատկացումներ կատարել:
Ձեր ուսման ֆինանսավորման համար Դուք նաև կարող եք դիմել ընտանիքի օգնությանը:
Բացի նշվածներից` գոյություն ունեն բազմաթիվ ուսումնական կրթաթոշակներ ու գրանտներ, որոնք նույնպես կարող են ծառայել որպես ուսման ֆինանսավորման աղբյուր: Վերջիններս տրամադրվում են ուսանողներին` հաշվի առնելով տարբեր չափանիշներ` սոցիալական վիճակ, լավ առաջադիմություն, ուսանողների ակտիվություն, անհատական աշխատանքներ և այլն:
Հայաստանում, մասնավորապես` Ձեր ԲՈՒՀ-ում առկա կրթաթոշակների մասին կարող եք ավելի մանրամասն իմանալ ԲՈՒՀ-ում պարբերաբար փակցվող հայտարարություններից կամ գործող ուսանողական կառույցներից: Եթե, այնուամենայնիվ, Դուք միջոցների պակաս եք զգում, ապա ուսման ֆինանսավորման համար Դուք նաև կարող եք օգտվել հատուկ այդ նպատակով տրամադրվողուսանողական վարկերից:
Եթե Դուք աշխատում եք և ունեք կայուն եկամուտ, ապա կարող եք ինքներդ վարկ ստանալ` համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնելով նաև տեղեկանք Ձեր ԲՈՒՀ-ից:
Եթե Դուք չեք աշխատում ապա Ձեզ համար ուսանողական վարկ կարող են ստանալ Ձեր ծնողները` իրենց փաստաթղթերի հետ միասին ներկայացնելով նաև Ձեր անձնագիրն ու համապատասխան տեղեկանք ԲՈՒՀ-ից: Որպես կանոն տեղեկանքում նշվում է ուսանողի անունը, ազգանունը, բաժինը, կուրսը, ինչպես նաև ԲՈՒՀ-ի հաշվեհամարը, որին բանկն անմիջապես փոխանցում է գումարը: Սակայն բանկերը կարող են նաև հավելյալ տեղեկություններ պահանջել, ուստի` տեղեկանքի հստակ ձևի մասին անհրաժեշտ է տեղեկանալ հենց բանկերից:
Ուսանողական վարկերի տրամադրման պայմաններին, ինչպես նաև վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ բանկերի ինտերնետային կայքերում կամ հենց բանկերի մասնաճյուղերում:
Սակայն հիշեք, որ վարկ վերցնելն ընդամենը առաջին և ամենահեշտ քայլն է: Առավել կարևոր է նաև կարողանալ այն ժամանակին ու ամբողջությամբ մարել: Դա բխում է Ձեր իսկ շահերից: Հավատացեք, որ իրականում դա այդքան էլ դժվար չէ, ուղղակի անհրաժեշտ է իմանալ Ձեր վարկի իրական արժեքը, մասնավորապես` ամսական վճարումների ժամկետներն ու չափը և դրան համապատասխան պլանավորել Ձեր եկամուտներն ու ծախսերը:

 Օգտակար խորհուրդներ.

1. Վերցրեք միայն այնքան գումար, որքան ձեզ անհրաժեշտ է: 
Հիշեք` որքան մեծ գումար վերցնեք, այնքան շատ եք ետ վերադարձնելու հետագայում: Եվ բացի այդ` որքան մեծ գումար վերցնեք, այնքան շատ տոկոսագումարներ պետք է վճարեք դրա դիմաց:
2. Իմացեք Ձեր վարկի իրական արժեքը: 
Խնդիրը կայանում է նրանում, որ բացի տոկոսագումարներից, որոնք գանձվում են անվանական տոկոսադրույքին համապատասխան, գոյություն ունեն նաև վարկի ստացման ու սպասարկման հետ կապված ուղղակի և անուղղակի վճարներ, որոնք մեխանիկորեն թանկացնում են վարկի արժեքը: Ձեր վարկի իրական արժեքը, այլ կերպ ասած` փաստացի տոկոսադրույքը, կարող եք հաշվարկել մեր կայքում տեղադրված Վարկային հաշվիչի միջոցով: 
3. Իմացեք վարկի մարման հետ կապված Ձեր պարտականությունները և ժամանակին ու ամբողջությամբ կատարեք դրանք: 
Կատարեք վարկի մարումները ըստ բանկի կողմից Ձեզ տրամադրված ժամանակացույցի: Հիշեք` Դուք կարող եք վճարել ըստ ժամանակացույցի վճարվելիք գումարից ավելի շատ և ավելի շուտ. դա Ձեզ թույլ կտա հետագայում ավելի քիչ տոկոսագումարներ վճարել: Սակայն Դուք չեք կարող վճարել ավելի քիչ կամ ավելի ուշ: Այս դեպքում դուք խնդիրների առջև կկանգնեք. ստիպված կլինեք վճարել տույժ ու տուգանքներ և ձեռք կբերեք վատ վարկային պատմություն, ինչը կբարդեցնի հետագայում Ձեր կողմից վարկերի ստացման գործընթացը:
4. Ճիշտ գնահատեք հետագայում` ուսումն ավարտելուց հետո, գումար վաստակելու ձեր հնարավորություններն ու կարողությունները: 
Այլ կերպ ասած` իմացեք այն ակտիվի արժեքը, որում դուք պատրաստվում եք ներդրում կատարել: Հենց սրանով է որոշվում վարկ վերցնելու նպատակահարմարությունը, քանի որ այսօր Դուք ծախսեր եք կատարում Ձեր կրթության վրա` ապագայում ավելի շատ վաստակելու ակնկալիքով: Հակառակ դեպքում այդ ամենը անիմաստ կլինի:
5. Ուսման վարկերի ստացումը Ձեր ուսումը ֆինանսավորելու միակ տարբերակը չէ:
Վարկ վերցնելուց առաջ ուսումնասիրեք գումար հայթայթելու այլընտրանքային տարբերակները` վարկի գումարը հնարավորին չափով նվազեցնելու համար: Այս պարագայում որպես այլընտրանքային տարբերակներ կարող են հանդես գալ նաև ձեր սեփական խնայողությունները, ընտանիքի օգնությունը, տարբեր տեսակի կրթաթոշակները և գրանտները:
Նյութը վերցված է http://www.abcfinance.am/  կայքից:

590 total views, no views today

Ուսանողների միջազգային օր

Ուսանողների միջազգային օր, ուսանողների միջազգային համերաշխության օր: Ամենամյա այս տոնը նշվում է նոյեմբերի 17-ին:

1939 թվականի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը: Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից: Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը (Jan Opletal), ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ: Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս, առանց դատի ենթակվում են մահապատժի: Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը:

Երկու տարի անց, Լոնդոնում տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես ուսանողի օր: 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը` այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր:

540 total views, no views today

Աշխատանք գտնելու փորձ կամ ինչպես խաբել ուսանողներին

Շատ ուսանողներ ցանկանում են սովորելուց բացի՝ նաեւ աշխատել եւ անկախ լինել, որպեսզի օգնեն իրենց ծնողներին: «Հերիք չէ, Աստված գիտի, տարեկան ինչքան վարձ են տալիս, մյուս մանր ծախսերս էլ գոնե թող ես հոգամ»,- մտածում են շատ ուսանողներ: Ես էլ՝ ապագա լրագրողս, այս մտքին էի, երբ գնացի թերթերից մեկի խմբագրություն աշխատանք գտնելու հույսով:

Խմբագրությունում ինձ ողջունեց մոտ 20 տարեկան մի աղջիկ, ով ասաց, որ խմբագիրը տեղում չէ, եւ ստիպված կլինեմ սպասել: Երբ իմացավ, որ դեռ ուսանող եմ եւ ցանկանում եմ համատեղ աշխատել, ծիծաղելով ասաց. «Էս երկրում աշխատանք գտնելը այդքան էլ հեշտ չի, զուր հույսեր չունենաս»:

Զրույցի ընթացքում նա, որպես փորձ, ինձ խնդրեց օգնել թղթաբանության եւ տեքստ հավաքելու գործում, փոխարենը խոստանալով, որ ինձ համար կբարեխոսի: Մեկ ժամ սպասելուց եւ ուրիշի պարտականությունները մասամբ կատարելուց հետո խմբագրի աշխատասենյակում էի: Մեկ րոպե լռությունից հետո խմբագիրը հարցրեց. «Իսկ քանի՞ տարեկան ես, այս ոլորտում աշխատելու փորձ ունե՞ս, եթե դառնաս մեր թերթի թղթակից, պատրա՞ստ ես երբեմն զոհաբերել դասերդ» եւ այլն: Խմբագրի աչքերը կլորացան, երբ նրա հարցին, թե որքան հոնորար եմ ուզում ստանալ մեկ նյութի համար, պատասխանեցի՝ ամենաքիչը՝ 5000 դրամ: «Մեր օրերում նույնիսկ փորձառու լրագրողները մեկ նյութի համար այդքան գումար չեն վաստակում»,- եղավ պատասխանը: Ապա վրա հասավ ինձ աշխատանք տալու կամ չտալու «օրհասական» պահը: Ես կրկնում էի, որ դեռ դպրոցից գրում եմ, հաճախել եմ լրագրողական քոլեջ, խմբագիրն էլ ինձ համոզում էր, որ փորձ չունեմ: Ինձ ստուգելու համար խմբագիրն ի վերջո որոշեց տալ թարգմանական տեքստ՝ ստուգելու իմ անգլերենի իմացությունը: «Դե, քանի որ լեզվաբանական համալսարանում ես սովորում, ուրեմն լավ թարգմանություն կանես, թարգմանիր սա, քանի որ ուզում եմ տեսնել, թե ինչպես ես տիրապետում օտար լեզվին»,- ասաց եւ դեմս դրեց մի ծավալուն տեքստ:

Չցանկացա առարկել եւ սկսեցի թարգմանել նյութը: Դա արտասահմանյան քաղաքական նորություն էր: Թարգմանությունն ինձնից խլեց մոտ մեկ ժամ: Թարգմանությունը հանձնեցի խմբագրին: Դեմքի արտահայտությունից հասկացա, որ հավանել էր: Ասաց՝ այսօրվա համար բավական է, եւ իրենք ինձ կզանգեն առաջիկա շաբաթվա ընթացքում:

Անցել է արդեն մեկ շաբաթ, իսկ ես դեռ զանգի եմ սպասում: Թերթի օնլայն տարբերակում հայտնվել է ինձ ծանոթ բովանդակությամբ լուր «միջազգային լուրեր» բաժնում, իսկ իմ անունն, իհարկե, այնտեղ բացակայում է:

Այո, հիմա եմ գիտակցում, որ ինձ շահագործել են, կամ գուցե ես, իրոք, ավելի լավ թարգմանիչ էի, քան լրագրող՝ հայտնված հարմար տեղում, հարմար պահին: Այս անգամ անուններ չեմ նշում, սակայն այս նյութը կարդալիս այդ թերթի խմբագիրն անշուշտ կհիշի խմբագրություն եկած վարժ թարգմանություններ անող անփորձ ուսանող լրագրողին:

Նյութը վերցված է http://www.aravot.am/ կայքից:

532 total views, no views today

Գերմանիայի բուհերում սովորելու համար հայ ուսանողներին 80-ից ավելի կրթաթոշակ է տրամադրվել

Մինչև 2012թ. հոկտմեբերի 31-ը հայ ուսանողները, բուհավարտներն ու գիտնականները հնարավորություն ունեն դիմել DAAD-ի կրթաթոշակային ծրագրերին:

DAAD-ն (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը) ակադեմիական փոխանակմանն օժանդակող ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում: DAAD-ն Հայաստանում հանդես է գալիս 1996թ.-ից, իսկ որպես տեղեկատվական կենտրոն 2004թ.-ից: DAAD-ն կրթաթոշակներ է տրամադրում բոլոր մասնագիտություններով բուհավարտներին, ուսանողներին ու գիտմականներին:

Անկախացումից ի վեր ավելի քան 1800 հայեր ֆինանսական օժանդակություն են ստացել DAAD-ից` իրենց գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար:

Գերմանական բուհերն անգլերեն լեզվով առաջարկում են ավելի քան 100 միջազգային բակալավրի դասընթացներ, 650 մագիստրոսական և մոտ 300 ասպիրանտական դասընթացներ: Գերմանական բուհերի շրջանավարտները մրցունակ են համարվում ամբողջ աշխարհում, ունեն մեծ հնարավորություններ միջազգային աշխատաշուկայում բարենպաստ առաջարկներ ստանալու:

Նյութը վերցված է http://www.panarmenian.net/ կայքից:

567 total views, no views today

Ուսանողներին փոխհատուցում կտան

Դեւիս քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանը համաձայնել է մինչդատական կարգով 1 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել ցուցարարներին, որոնց դեմ պղպեղային գազ է կիրառվել անցյալ տարի բուհի տարածքում Occupy շարժման իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ: Associated Press-ի փոխանցմամբ, Կալիֆոռնիայի համալսարանի ղեկավարությունը համաձայնել է 30 հազարական դոլար վճարել համատեղ ներկայացված դատական 21 մասնակիցներից յուրաքանչյուրին եւ 250 հազար դոլար՝ ոստիկանների գործողությունների տուժածների փաստաբաններին։ Բացի այդ՝ համալսարանի ռեկտոր Լինդա Կաթեհին հրապարակավ ներողություն է խնդրել ցույցի մասնակիցներից։ Համալսարանը նաեւ պարտավորվել է 100 հազար դոլարի փոխհատուցում վճարել նրանց, ովքեր կկարողանան ապացուցել, որ ցույցի ընթացքում ապօրինի ձերբակալվել են կամ տուժել պղպեղային գազի ազդեցությունից։ Ցույցը տեղի էր ունեցել ուսանողական ճամբարում՝ ի աջակցություն Գրավի՛ր Ուոլ սթրիթը շարժման։ Ոստիկանության մի քանի աշխատակիցների նկատմամբ հետաքննություն էր սկսվել՝ ուսանողների նկատմամբ ավելորդ ուժ կիրառելու պատճառաբանությամբ:
Նյութը վերցված է http://www.amga.tv/ կայքից:

574 total views, no views today

Անապահով ընտանիքների ուսանողներին կհատկացվի ուսման վճարի փոխհատուցում

ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» և մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օերնսդրական նախաձեռնությանը վերաբերող Կառավարության եզրակացության նախագիծ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Աշոտյանի խոսքով՝ Կառավարությունը կարևորում է սոցիալական համապատասխան խնդիրներ ունեցող խավերի համար նոր հնարավորությունների ստեղծմանն ուղղված հարցերի հստակեցումը, սակայն օրենսդրական կարգավորման ենթական չի համարում ուսանողական վարկերի տրամադրման հարցը: Հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ Կառավարությունը մշակում է համապատասխան կարգեր և ընթացակարգեր:

ԿԳ նախարարը ներկայացրեց նաև Կառավարության որոշման նախագիծ, որով պետության ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման տրամադրման նոր կարգ է առաջարկվում սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարարն ավելի մանրամասն խոսել է նոր որոշման մասին: Ըստ նախարարի՝ այս որոշման շնորհիվ Կառավարությունը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում անապահովության համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաների համար՝ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար:

«Հայաստանում չլուծված է մնում բարձրագույն կրթության մատչելիության խնդիրը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենաաղքատ ընտանիքներից ուսանողների ներգրավվածությունը բուհեր վեց անգամ ցածր է, քան հարուստ ընտանիքների երեխաներինը: Սոցիալական խնդիրները մեր երիտասարդների համար անհավասար մեկնարկային պայմաններ են ստեղծում կյանքում, սահմանափակում են անապահով ընտանիքների լավ սովորող երեխաների կրթություն ստանալու հնարավորությունը»,- նշել է Ա. Աշոտյանը: Այս որոշման շնորհիվ սոցիալական անապահով ընտանիքների ուսանողներին կհատկացվի ուսման վճարի փոխհատուցում. նվազագույնը 50 տոկոսի, առավելագույնը 100 տոկոսի չափով:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ համակարգը կսկսի գործել 2013-ի սեպտեմբերի 1-ից: «Հաջորդ տարի այս համակարգում ընդգրկված կլինեն 1000 ուսանողներ: 2015-ին մեր հաշվարկներով շահառուների թիվը կհասնի 2500-ի»:

Նյութը վերցված է http://168.am/ կայքից

465 total views, no views today

1-րդ 2-ից  12